ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի նախագահն անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններին

Արցախի նախագահն անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններին

Ես բնական եմ համարում, որ նման իրավիճակներում մեր երկրի նախորդ պատասխանատուներն իրենց տեսակետը հայտնում են: Այս մասին այսլր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունների մասին:

Նրա խոսքով՝ արտառոց բան չկա, ՀՀ առաջին նախագահը, ոչ առաջին անգամ է հայտնում իր տեսակետը, երբ անհրաժեշտություն է տեսնում։

«Նա այդ հարցազրույցով իր պատրաստակամությունը հայտնեց այս շրջանում ևս հնարավորինս օգտակար լինել: Ես տեղյակ եմ տարբեր մեկնաբանություններին, ես այդպես չեմ մտածում: Ես մտածում եմ, որ ՀՀ նախագահն իր պատասխանատվությունն է ցուցաբերել և ցանկություն է հայտնել օգտակար լինելու նաև այսօր»:

  • Կիսվել: