ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի նախագահի խորհրդականի այցի առնչությամբ Բրազիլիայում Ադրբեջանի դեսպանը բողոքի նոտա է հղել

Արցախի նախագահի խորհրդականի այցի առնչությամբ Բրազիլիայում Ադրբեջանի դեսպանը բողոքի նոտա է հղել

Արցախի նախագահի` սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանի`օրերս Հարավային Ամերիկա կատարած աշխատանքային այցը խիստ մտահոգել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանությանը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` դեսպանությունը հատկապես Բրազիլիա կատարած այցի կապակցությամբ հանդես է եկել բողոքի նոտայով, որտեղ «անընդունելի» է համարել պաշտոնյայի` միջոցառումներին մասնակցելն ու Արցախի Հանրապետության դրոշը բարձրացնելը:

Հայտարարության մեջ ադրբեջանական կողմը շարադրել է նաեւ կեղծ քարոզչական թեզեր, որոնք տարիներ շարունակ առաջ է քաշել պաշտոնական Բաքուն՝ միջազգային հանրության շրջանում փորձելով խեղաթյուրել արցախահայության իրական պահանջները:

  • Կիսվել: