երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կապի մեջ է Ադրբեջանի հետ. Սամվել Բաբայան

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կապի մեջ է Ադրբեջանի հետ. Սամվել Բաբայան

Ես տեղյակ եմ, որ Արցախի նախագահն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է:

Այս մասին այսօր ԱԺ ում լրագրողների հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, ով մասնակցում էր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։

«Շահրամասնյան Սամվելը, ում դուք շատ սիրում եք, բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում:

Ինքն իր ելույթում պարզ ասում է, որ բանակցելու է վերադարձի համար, ես ձեզ հիմա ասում ե, ինքը բանակցում է: Դուք հարց եք տալիս՝ Ղարաբաղի ապագան, ես ասում եմ՝ իշխանություն կա բանակցում է վերադարձի մասին»,- ասել է նա:

  • Կիսվել: