ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի Մայր բուհի շրջանավարտներին դիպլոմներ են հանձնվել

Արցախի Մայր բուհի շրջանավարտներին դիպլոմներ են հանձնվել

Հունիսի 13-16-ը Արցախի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների շրջանավարտներին դիպլոմներ են հանձնվել:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱրՊՀ Լրատվության և հանրային կապերի բաժնի պետ Զարինե Սառաջյանը նշել է, որ 2021-2022 ուսումնական տարում Արցախի Մայր բուհն ավարտել է 501 ուսանող, որից բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման համակարգը՝ 356, իսկ մագիստրատուրան՝ 145 շրջանավարտ:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Ավանդույթի համաձայն՝ բուհում շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը տեղի է ունենում զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Ուսանողները, դասախոսները ծաղիկներ են խոնարհում՝ հարգանքի տուրք մատուցելով անմահացած քաջորդիների հիշատակին: Այս տարի Մանկավարժության և սպորտի ֆակուլտետը թողարկեց բակալավրիատի և մագիստրատուրայի 93 շրջանավարտ, տնտեսագիտության ֆակուլտետը՝ 88, բանասիրական ֆակուլտետը՝ 86, պատմության և իրավագիտության ֆակուլտետը՝ 98, իսկ բնագիտական ֆակուլտետը՝ 127 շրջանավարտներ»,-ներկայացրել է Զ. Սառաջյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նա իրազեկել է, որ հունիսի 17-ին՝ ժամը 12.00-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի կունենա շրջանավարտների հրաժեշտի հանդիսավոր արարողություն-միջոցառում:

  • Կիսվել: