շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի լռությունը. Շահրամանյանը սպասում է Նիկոլ Փաշինյանի ընդունելությանը. «Հրապարակ»

Արցախի լռությունը. Շահրամանյանը սպասում է Նիկոլ Փաշինյանի ընդունելությանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց, որում նաեւ անոնսեց, թե նախագահ Սամվել Շահրամանյանն առաջիկայում հանդես կգա տարբեր հարցերի վերաբերյալ հայտարարությամբ։ Մեր տեղեկություններով՝ Հայաստան վերադառնալուց հետո, շուրջ երկու շաբաթ է՝ Շահրամանյանը սպասում է Նիկոլ Փաշինյանի ընդունելությանը, որը չի կայանում։ Սա է Շահրամանյանի լռության պատճառը:

Որոշ տեղեկություններով՝ Արցախի նախագահը ստեղծված իրավիճակի եւ ապագայի վերաբերյալ իր դիրքորոշումը հրապարակելուց առաջ որոշ հարցեր է ուզում ճշտել Փաշինյանի հետ: Վերջինս ձգձգում է հանդիպումը: Երեկ, փաստորեն, Շահրամանյանը շտաբի միջոցով մի թեթեւ «զգուշացրեց», թե  հայտարարություն է անելու։ Ի դեպ, հանդիպման նախաձեռնությունը, ըստ մեր աղբյուրների, ի սկզբանե եղել է ՀՀ իշխանությունների կողմից, հետո, հավանաբար, «իրավիճակ» է փոխվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: