կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի խորհրդարանում հյուրընկալել են ԱՀ ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Արցախի խորհրդարանում հյուրընկալել են ԱՀ ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Փետրվարի 11-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԿԳՄՍ նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանի հետ:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարը  կառավարության նոր անդամին  բեղմնավոր աշխատանք է մաղթել: Գնահատելով Անահիտ Հակոբյանի կազմակերպչական ջիղը՝ Արթուր Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ նրան կհաջողվի կրթական համակարգը հասցնել համապատասխան մակարդակի:

ԿԳՄՍ  նախարարը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կանի իրենից կախվածը այս բարդ ժամանակահատվածում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  գիտակրթական համակարգի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Օրենսդիրի ղեկավարը անդրադարձել է ոլորտի առողջացման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին:

Հանդիպմանը ներկա էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:

Նույն օրը ԿԳՄՍ  նախարար Անահիտ Հակոբյանը հանդիպել է խորհրդարանի ոլորտային հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը, որին ներկա էին նաև ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը  և նախարարության ոլորտային պատասխանատուները, քննարկվել են կրթությանն առնչվող օրենսդրական նախաձեռնությունները: Խորհրդարանականները շեշտել են, որ անկախ քաղաքական հայացքներից՝ միակամ են  կրթության զարգացմանն աջակցելու հարցում:

  • Կիսվել: