երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի կառավարությունը միակողմանի որոշում է կայացրել՝ վերադարձնել երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքների պետական ավանդները. Արցախբանկը չի արձագանքում այդ որոշմանը

Արցախի կառավարությունը միակողմանի որոշում է կայացրել՝ վերադարձնել երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքների պետական ավանդները. Արցախբանկը չի արձագանքում այդ որոշմանը

Արցախի կառավարությունը օրերս որոշում է ընդունել առ այն, որ երեք և ավելի երեխա ունեցող արցախցի ծնողները կարող են ետ վերցնել Արցախբանկում պահվող իրենց երեխաների անունով պետության կողմից փոխանցված ավանդները։

Որոշումը ուժի մեջ է մտել ընդունման իսկ օրից, և, ըստ էության, արցախցի ծնողները արդեն իսկ կարող են մոտենալ Արցախբանկի մասնաճյուղեր և ստանալ իրենց երեխաների անունով պետության կողմից փոխանցված ավանդները։

Սակայն․․․Ըստ InfoPort.am-ի աղբյուրների, այս հարցում Արցախբանկը չի ցանկանում համագործակցել Արցախի կառավարության հետ, այդ իսկ պատճառով ԱՀ-ի գործադիրը այս որոշումը միակողմանի կարգով է ընդունել։

Նշենք, որ երրորդ երեխայի դեպքում ավանդի գումարը կազմում է 500 հազար դրամ, յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար նախատեսված է 700 հազար դրամ։

  • Կիսվել: