կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Հայաքվեն» նպաստելու է, որ Արցախի հարցը բաց մնա․ Տիրան Խաչատրյան

«Հայաքվեն» նպաստելու է, որ Արցախի հարցը բաց մնա․ Տիրան Խաչատրյան

«Հայաքվե» նախաձեռնությունը երբեք ժամանակավրեպ չի, քանի որ, երբ տեսնում ենք, թե այս իշխանությունն ինչպիսի քաղաքականություն է տանում Արցախի հետ կապված, Արցախը հանձնելու հետ կապված, սա դառնալու է այն հիմնաքարը, որ հարցը բաց մնա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ այս հայտարարությունն արեց հայտարարեց ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

«Հայաքվեն» նպաստելու է, որ Արցախի հարցը բաց մնա, որպեսզի այն հետագայում լուծվի բանակցությունների, ինչու չէ, եթե ունենք դրա հնարավորությունը, այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու: Դեռեւս 1989 թվականից ի վեր եղել են Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հիմքերը և հիմա դրանից հրաժարվել այդ նխաձեռնությունից, նշանակում է հարցը միանգամից փակել»,– ասաց ԳՇ պետի նախկին տեղակալը։

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է  Հայաստանի Քրեական օրենսգրում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի  արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում է «Հայաքվեի» նախագիծը, եթե նախագիծը դրական եզրակացություն ստանա, այն կներառվի ԱԺ վաղը սկսվող նիստերի օրակարգում: Այս պահին «ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցները բողոքի ցույց են անում Ազգային ժողովի շենքի մոտ:

  • Կիսվել: