հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի Հանրապետության  նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա. Սամվել Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա. Սամվել Բաբայան

Արցախի Հանրապետության  նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իրենք որ հրաման են ստորագրել, ստորագրել են, որ մինչև հունվարի 1-ը գործում է: Միակ լեգիտիմ մարմինը Արցախի  ԱԺ-ն է, որը պետք է նայի էդ հրամանը, ուղարկի դատարան, կնայեն, թե որքանով է իրավական առումով համապատասխանում դա, կամ չի համապատասխանում: Հետո արդեն պառլամենտը կորոշի իր քայլերը: Եթե չի համապատասխանում՝ կհեռացնի նախագահին, կընտրի նոր մարմին, որը կկառավարի, կփորձի ամբողջ ժողովրդին վերաբնակեցնելու, կամ բանակեցնելու խնդիր լուծել»:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին, համաձայն որի՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվելու է գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները եւ Արցախի Հանրապետությունը դադարելու է գոյություն ունենալ։

  • Կիսվել: