հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի Հանրապետության բարձրադիր գոտիներում մառախուղ է

Արցախի Հանրապետության բարձրադիր գոտիներում մառախուղ է

Հանրապետության ավտոճանապարհներով երթևեկելը անվտանգ է: Բարձրադիր գոտիներում տեղ-տեղ մառախուղ է: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Մեծ Շեն հատվածում մառախուղ է, տեսաանելիությունը՝ ցածր: Մառախուղ է նաև Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում:
ԱԻ պետական ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: Պահպանեք երթևեկության և անվտանգության կանոնները, այդ կերպ խուսափելով անցանկալի դեպքերից և պատահարներից:

  • Կիսվել: