Արցախի Հանրապետության բարձրադիր գոտիներում առկա է մառախուղ
Արցախում թաց ձյան տեսքով տեղումներ են։ Բարձրադիր գոտիներում առկա է մառախուղ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
ԱԻ պետական ծառայությունը վարորդներին հորդորում է զգոն լինել և պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։
Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի շրջանի Լիսագորի հատվածում, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի «Զանգեր»-Սարավան հատվածում և Գորիս քաղաքում տեղում է ձյուն։
Խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով: