շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի ԱԺ պատգամավորը Բելգիայում հանդիպել է Արցախի հետ ֆլամանդական բարեկամության խմբի համակարգողի հետ

Արցախի ԱԺ պատգամավորը Բելգիայում հանդիպել է Արցախի հետ ֆլամանդական բարեկամության խմբի համակարգողի հետ

Շարունակվում են Բելգիայի Թագավորությունում գտնվող Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանի հանդիպումները:

 Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ նոյեմբերի 24-ին Դավիթ Մելքումյանը և Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը հանդիպել են Ֆլամանդական խորհրդարանի անդամ, Արցախի հետ ֆլամանդական բարեկամության խմբի համակարգող Կարլ Վանլաուեի հետ։

ԱԺ պատգամավորը նախ շնորհակալություն է հայտնել 44-օրյա պատերազմի ժամա նակ Արցախի հետ ֆլամանդական բարեկամական խմբի՝ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարությամբ հանդես գալու համար։

Քննարկումներ են եղել նաև բարեկամական շրջանակում համագործակցությունը ակտիվացնելու և ստեղծված իրավիճակին առնչվող հարցերի շուրջ։

  • Կիսվել: