հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Ֆրանսիայում է

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Ֆրանսիայում է

Այսօր` հունիսի 13-ին, Փարիզում ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հանդիպել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի և ներկայացուցչության անձնակազմի հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ֆրանսիական քաղաքական գործիչների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Արցախին ցուցաբերած օժանդակության, և այն շարունակական դարձնելու անհրաժեշտության մասին:

ԱԺ նախագահը հատուկ ընդգծել է պատերազմից անմիջապես հետո Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևերի ընդունման կարևորությունը: Հանդիպմանը Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Ֆրանսիայում ԱՀ մշտական ներկայացուցչության աշխատանքը:

ԱԺ նախագահի հանդիպումները շարունակվելու են ֆրանսիական քաղաքական շրջանակների և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն Արցախ վերադառնալուց հետո:

  • Կիսվել: