շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Հոկտեմբերի 26-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի ղեկավարությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության բաժնից, խորհրդակցությանը, որին ներկա էին խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահներն ու աշխատակազմի պատասխանատուները, քննարկվել են ԱԺ հերթական նիստի օրակարգում ընդգրկված հարցերը:
 
Նիստի օրակարգում ներառված են պարտադիր քննարկման ենթակա «ԱՀ Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը» հարցը և շարք օրենքների նախագծեր:
 
Ազգային ժողովի նիստը, որը կգումարվի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կամփոփվի պատգամավորների հայտարարություններով:

  • Կիսվել: