երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը ողջունում է «Հայաքվե» նախաձեռնությունը

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը ողջունում է «Հայաքվե» նախաձեռնությունը

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը ողջունում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մեր ժողովրդի համար այս ծանր ժամանակահատվածում համազգային համախմբմանն ու միասնականության դրսևորմանը:

«Հայաքվե»-ն թերևս վերջին շրջանում հանրային համաձայնության ներքո իրականացվող հաջողված քաղաքացիական նախաձեռնություններից է, որի նպատակը Արցախի հանձնումը քրեականացնելն է և օրենքի ուժով այն արգելափակելը,- ասվոմ է հանային շարժման հաղորդագրության մեջ․

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը նշում է․ Ցավով ենք փաստում, որ նման նախաձեռնության առիթը Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից վարվող ապազգային քաղաքականությունն է, որը Արցախը տանում է կործանման։ Այս մասին ասված է Շարժման տարածած հաղորդագրության մեջ:

«Հայաքվե»-ն այդ սպառնալիքը իրավական ճանապարհով չեզոքացնելու կարևոր գործընթաց է, որում հաջողելու համար անհրաժեշտ է բոլորիս մասնակցությունը:

Շարժումը ողջունում և «Հայաքվե»-ին աջակցելու կոչ է հղում ՀՀ տարածքում բնակվող բոլոր արցախցիներին, ծագումով արցախցի բոլոր ՀՀ քաղաքացիներին, Հայաստանի բոլոր մարզերում ու մայրաքաղաք Երևանում ապրողներին․

«Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանությունը 100 տարի անց սպառնում է կրկնվել նաև Արևելյան Հայաստանում և այն կասեցնելու ճանապարհին Արցախը գլխավոր, բայց միակ փորձությունը չէ, մենք իրավունք չունենք կրկնելու 20-րդ դարասկզբի մեր պառակտվածության ու հատվածականության սխալները:

Խոնարհվելով մեր հերոսացած նահատակների հիշատակի առջև,

Հանուն պաշարված Արցախում պայքարը շարունակող 120 հազար հայերի,

Ասում ենք՝ Արի՛, ստորագրի՛ր և պաշտպանի՛ր «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջարկած օրենսդրական նախագիծը»,-նշված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: