շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի անկախության տոնին նվիրված կանցկացվի Շախմատի ֆեդերացիայի գավաթի խաղարկություն

Արցախի անկախության տոնին նվիրված կանցկացվի Շախմատի ֆեդերացիայի գավաթի խաղարկություն

Արցախի Հանրապետության Անկախության տոնին նվիրված ԱՀ Շախմատի ֆեդերացիան ս.թ. սեպտեմբերի 4-ից մինչև 8-ը կազմակերպելու է Արցախի Հանրապետության Շախմատի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը, որը տեղի կունենա Շախմատի կենտրոնական տանը (ք. Ստեփանակերտ Վ.Սարգսյան 15): Այս մասին տեղեկացնում են Արցախի շախմատի ֆեդերացիայից:  

«Մրցաշարում գրանցվելու համար կարող եք դիմել ԱՀ Շախմատի կենտրոնական տուն (ք. Ստեփանակերտ Վ.Սարգսյան 15) կամ զանգահարել  (097) 23-11-97 հեռ.
 
Մրցաշարին մասնակցելու են 32 շախմատիստներ: Մրցաշարը անց է կացվելու արագ շախմատի կանոններով, օլիմպիական մրցակարգով, 5 խաղափուլով, ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն: Յուրաքանչյուր օր կխաղարկվի 1 խաղափուլ, որում յուրաքանչյուր շախմատիստ կխաղարկի երկու պարտիա՝ սպիտակներով և սևերով: Հավասարության դեպքում մասնակիցները լրացուցից կխաղան երկու բլից պարտիա, վերոնշյալ կետերի հավասարության դեպքում կխաղարկվի «Մահվան» պարտիա կամ «արմագեդոն» նոկաուտ համակարգով, կայծակնային շախմատի կանոններով. ամբողջ պարտիայի համար սպիտակներին կտրվի 5 րոպե, իսկ սևերին 4, ոչ-ոքի արդյունքի դեպքում հաղթող կողմ են ճանաչվում սևերը։ Յուրաքանչյուր մարզիկին տրվելու է 25 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 3 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից: Խաղասկզբի համար սահմանված ժամից 10 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն: Մասնակիցը երկրորդ անհարգելի բացակայության դեպքում կհեռացվի մրցաշարից: Հաղթողը որոշվելու է օլիմպիական մրցակարգի` ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն:
 
Մրցաշարում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված շախմատիստները կպարգևատրվեն Արցախի շախմատի ֆեդերացիայի կողմից պատվոգրով և դրամական պարգևով», - ասված է ֆեյսբուքյան հրապարակման մեջ:

  • Կիսվել: