երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արցախի ԱԻՊԾ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են

Արցախի ԱԻՊԾ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են

ԱԻՊԾ աշխատակցի մասնագիտական օրվա և համակարգի գործունեության 29-րդ տարեդարձի կապակցությամբ համակարգի մի խումբ ծառայողներ՝ ԱՀ տարբեր գերատեսչությունների ղեկավարների ու հասարակական կազմակերպությունների կողմից արժանացել են պետական բարձր պարգևների ու գերատեսչական մեդալների:

Այս մասին «Արցախպրես»֊ին հայտնում են ԱՀ ՆԳՆ մամլո ծառայությունից։ Փրկարարներին շնորհավորել և պարգևները փոխանցել է ԱԻՊԾ տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը:

May be an image of Մեկ կամ ավելի մարդ և people standing-ը

Ծառայության ղեկավարը գործընկերներին մաղթել է խաղաղ ծառայություն, ընդգծել, որ այսուհետ ևս շարունակեն անմնացորդ ծառայել հայրենիքին, Արցախի ու հայ ժողովրդի հանդեպ իրենց սերը շարունակեն ապացուցել անձնվեր աշխատանքով ու նվիրվածությամբ:

May be an image of 3 մարդ, people standing և ներսումը Շրջայցի ընթացքում ծառայության տնօրենը նաև ուշադրություն է դարձրել շրջանային բաժինների շենքային պայմաններին, պատերազմի ընթացքում վնասված ենթակառուցվածքներին ու դրանց վերականգնմանն ուղղված համալիր աշխատանքներին:

May be an image of 1 հոգի և standing-ը Բաժինների ղեկավար կազմի հետ քննարկվել են առօրյա ծառայության իրականացմանն առնչվող տարաբնույթ հարցեր, իսկ հետագա անելիքների ուղղությամբ տրվել են անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:

  • Կիսվել: