հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արցախի ԱԱԾ-ում մարտական ստորաբաժանումներ կստեղծվեն․ Նոր օրենք

Արցախի ԱԱԾ-ում մարտական ստորաբաժանումներ կստեղծվեն․ Նոր օրենք

Արցախի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ի իր նիստում միաձայն կողմ քվեարկեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

Այն ներկայացրեց ԱԱԾ ներկայացուցիչ Նվեր Գասպարյանը՝ նշելով. «Օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ Արցախի ազգային անվտանգության մարմինների համակարգը կազմված է լիազոր մարմնից, նրան ենթակա կենտրոնական, քաղաքային շրջանային կառուցվածքային  ստորաբաժանումներից:

Օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ լիազորված մարմնի համակարգում  գործում են հետախուզական, հակահետախուզական եւ ռազմական հակահետախուզական մարմիններ: Ուստի Արցախի պետական սահմանի, շփման գծի պահպանության գործում ազգային անվտանգության ծառայողների կողմից մարտական հետապահություն իրականացնելու գործընթացը իրավական առումով ամրապնդելու եւ հետագա իրավահարաբերությունները կարգվորելու նպատակով անհրաժեշտ է ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում կատարել հետեւյալ փոփոխությունը:

Օրենքի փոփոխություններով առաջարկվում է օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «ազգային անվտանգության մարմիններ» բառից հետո ավելացնել «և մարտական ստորաբաժանումներ» բառեչը, իսկ 14-րդ հոդվածում «զորքերի» բառից հետո ավելացնել «և լիազորված մարմնի համակարգում գործող մարտական ստորաբաժանումները» բառերը»:

  • Կիսվել: