հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի 12 գյուղերում աշակերտները դպրոցական պայուսակներ կստանան

Արցախի 12 գյուղերում աշակերտները դպրոցական պայուսակներ կստանան

Արցախի գյուղական համայնքների երեխաները Հայ Կրթական Հիմնարկության կողմից կստանան դպրոցական պայուսակներ՝ գրենական պիտույքներով։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց Հայ կրթական հիմնարկության ներկայացուցիչ Վաչե Վարդանյանը:

«Հայ կրթական հիմնարկությունը որոշել է իր աջակցությունը ցուցաբերել Արցախի 12 գյուղերի դպրոցների աշակերտներին: Ծրագրի մեջ ընդգրկել ենք Խնուշինակի դպրոցի 12-րդ, Սարուշենի, Կարմիր գյուղի, Խերխանի և Քարահունջի՝ 2-9-րդ, Հերհերի, Կոլխոզաշենի, Քերթի, Սոսի, Խաչմաչի, Շոշի Մխիթարաշենի 2-4-րդ դասարանների աշակերտները: Նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում: Սեպտեմբերի 6-ից 8֊ը իրականացնելու ենք նվերների բաշխումը դպրոցներում»,- նշեց Վ. Վարդանյանը։

  • Կիսվել: