կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախցիները մուտք են գործել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն․ Շահրամանյանը ներսում է

Արցախցիները մուտք են գործել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն․ Շահրամանյանը ներսում է

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենք։ Նրանք կարողացան մուտք գործել շենք՝ ճեղքելով ոստիկանության ծառայողների պատնեշը։
 
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շենքում է, քաղաքացիներն էլ փորձում են իրենց համար անորոշ հարցերի պատասխանները ստանալ նրանից։
 
Նրանք բողոքում են Արցախի նախագահի` հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագրից, համաձայն որի` հոկտեմբերի 1-ից մի շարք պետաշխատողներ ազատվել են աշխատանքից ու առհասարակ մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերը։
 
Իրավիճակը Արցախի ներկայացուցչության շենքում շարունակում է լարված մնալ։

  • Կիսվել: