երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախցիները մոտեցել են ադրբեջանցիների կողմից փակված հատվածին

Արցախցիները մոտեցել են ադրբեջանցիների կողմից փակված հատվածին

Արցախի մեծ թվով քաղաքացիներ, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը հասել են Շուշիի անցակետ։

Առաջին անցակետի մոտ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի առաջարկով ու մասնակցությամբ ցուցարաների մի մասը վերադարձել է Վերածննդի հրապարակ՝ հետագա քայլերը քննարկելու համար։

Նախատեսվում է նաև հանրահավաք։

Նշենք, որ վերջին օրերին արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատրվակներով փակում է Լաչինի միջանցքը։ Արդեն 6 ժամ է՝ Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է։

  • Կիսվել: