շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Արցախցիները անժամկետ նստացույց են սկսել Ստեփանակերտի  Կարմիր խաչի գրասենյակի դիմաց

Արցախցիները անժամկետ նստացույց են սկսել Ստեփանակերտի Կարմիր խաչի գրասենյակի դիմաց

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ չեն հեռանալու գրասենյակի մոտից, մինչև Կարմիր Խաչը չվերադարձնի այսօր Լաչինի Միջանցքի անօրինական անցակետի մոտից Կարմիր Խաչի մեքենայից ադրբեջանցիների կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։
 
Նշենք, որ Խաչատրյանը Կարմիր խաչի մեքենայով մեկնում էր ՀՀ վիրահատության համար։ Ադրբեջանցիները նրան առևանգել էն Լաչինի անօրինական անցակետից և տարել անհայտ ուղղությամբ։ Հետագայում պարզվել է, որ նա Ադրբեջանում է և նրան մեղադրանք է առաջադրվել արցախյան առաջին պատերազմի ժամանակ, իբր «ռազմական հանցագործություններ կատարելու» համար։

  • Կիսվել: