հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախցիների անձնագրերն արտասահմանում անվավեր են. նրանք չեն կարող թեկուզ 5 օրով դուրս գալ երկրից. Արմեն Ասրյան

Արցախցիների անձնագրերն արտասահմանում անվավեր են. նրանք չեն կարող թեկուզ 5 օրով դուրս գալ երկրից. Արմեն Ասրյան

30 տարիների ընթացքում Արցախից բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվել են եւ սկսել են ապրել Հայաստանում եւ չկա որեւէ մարդ, որ պաշտոնապես դիմում է գրել ՀՀ քաղաքցիություն ստանալու համար: Այս մասին, այսօր «ՀՀ կառավարության՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ծրագիր․ մտահոգություններ ու առաջարկներ» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը:

«Սա ի՞նչ է նշանակում, մենք մեկ անձնագիր ունենալով երկու պետությունների քաղաքացի՞ ենք եղել: Սա մանիպուլյացիա եմ համարում: Վաղը կարող են որոշում ընդունել, որ այն մարդիկ, որոնք փախստականի կարգավիճակ չունեն, այս-այս ծրագրերից չեն օգտվում: Բացի դրանից նրանք ստիպված են լինելու իրենց 070 կոդով անձնագրերը փոխելու, քանի որ չունեն չունեն փախստականի փաստաթուղթը եւ իրենց անձնագրերը արտասահմանում անվավեր են: Այսինքն չեն կարող թեկուզ 5 օրով դուրս գնալ-գալ: Սա այդ մարդկանց իրավունքների ոտնահարում է»,-ասաց նա:

Իր հերթին «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ Վարչության անդամ Գեղամ Միքայելյանն, անդրադառնալով արցախցիների աշխատանքի հետ կապված խնդիրներին, ասաց. «Արցախիցները շատ են ուզում աշխատել, բայց աշխատանք չկա: Անգամ պահեստազորի գնդապետն ուզում է շատ ցածր վարձատրվող աշխատանք գտնի, բայց չկա: Ցավալի է, բայց կասկած կա, որ արցախցիների շատ մեծ արտագաղթ կլինի Հայաստանից, իսկ արցախցիների հեռանալը Հայաստանի համար կլինի ավելի մեծ կարուստ, քան Արցախի ժամանակավոր անկումը»:

  • Կիսվել: