շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախցիների 30 տոկոսն ավտոների մեջ են քնում, իսկ իրենք իրենց հյուրանոցներում ու դղյակներում․ Արցախից բռնի տեղահանվածը՝ Արցախի իշխանություններին

Արցախցիների 30 տոկոսն ավտոների մեջ են քնում, իսկ իրենք իրենց հյուրանոցներում ու դղյակներում․ Արցախից բռնի տեղահանվածը՝ Արցախի իշխանություններին

Արցախցիների 30 տոկոսն ավտոների մեջ են քնում, տեղ չունեն քնելու, Հայաստանի իշխանությունը թեկուզ հարցը լուծում է, բա իրա՞նք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց բռնի տեղահանված մի արցախցի:

«Իրենք էլ իրենց հյուրանոցներում, իրենց տներում, իրենց դղյակներո՞ւմ»,-ասաց նա:

Խոսելով Արցախի նախգահ Սամվել Շահրմանյանի մասին, արցախցին ասաց. «Մեզ պետք չի մանեկեն ղեկավարություն: Որպես ի՞նչ ինքը նախագահ լինի, եթե չի կարողանալու հարց լուծի, Հայաստանի ղեկավարությունն է լուծելու: Հարց լուծելով նկատի ունեմ մարդկանց ապահովի: Մարդկանց 30 տոկոսը ավտոների մեջ են քնում»:

Հարցին՝ գո՞հ եք Հայաստանի իշխանությունից, երիտասարդը պատասխանեց. «Ես այնքան գոհ եմ, որ բոլորիս ընդունել են, չեն ասել՝ գնացեք, ինչ ուզում եք արեք, կոտորվեցեք, ես ձեզ չեմ ընդունում: Ես այնքան ուրախ եմ այս ղեկավարությունից, որ մեզ ամեն ձեւով ընդունել են, ամեն ձեւի հարգել են, ոնց պետք է՝ արել են:

Ո՞ւր են գեներալները, ինչու այստեղ չեն: Ես հատ-հատ անուններ չեմ տալիս, իրենք լավ գիտեն, ովքեր պետք է լինեն այստեղ: Թեկուզ կռվի ժամանակ խի՞ չի մի գեներալ եղել կողքս կանգնած: Տարան ջահել տղերքին կոտորեցին, թեկուզ 44-օրյա պատերազմում, թեկուզ սեպտեմբերի 19-ին: Իրենք շուտ իրենց վեշերը հավաքել են ու եկել էստեղ: Իրենց կանանց շուտ ուղարկել են, մեզ էլ վերջին օրով ասել՝ մի նասկի հագեք, հելեք, գնացեք, Հայաստանն ընդունելու է»,-ասաց նա:

 

  • Կիսվել: