ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախցի մարզիկը Երևանում կայացած մրցաշարում պատվավոր տեղ է գրավել

Արցախցի մարզիկը Երևանում կայացած մրցաշարում պատվավոր տեղ է գրավել

Արցախցի սամբիստները մասնակցել են Երևանի Դինամո մարզադահլիճում կայացած հուշամրցաշարին՝ նվիրված Հայաստանից սամբոյի աշխարհի առաջին չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանին: Մրցաշարին մասնակցել է մոտ 100 մարզիկ՝ Հայաստանից և Արցախից:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Ադամյան» սամբո ակումբի մարզիչ Արմեն Ադամյանը և հավելել, որ իրենց ակումբից 3 մարզիկ է մասնակցել, որոնցից Կարեն Սարգսյանը գրավել է պատվավոր 2-րդ տեղը: Մեզ հետ զրույցում Կարեն Սարգսյանը ասել է, որ արդյունքն իր համար գոհացուցիչ չէ, քանի որ պայքարում էր հաղթանակի համար:

«Ունեցել եմ երեք գոտեմարտ, որից երկուսը հաղթել եմ, արդյունքում գրավել 2-րդ տեղը: Մրցույթին պատրաստվել եմ ջանասիրաբար, իհարկե, իմ մարզչի՝ Արմեն Ադամյանի օգնությամբ, ինչի համար շնորհակալ եմ»,- նշել է Կ. Սարգսյանը և ավելացրել, որ հաջորդ անգամ կփորձի սպասելիքներն իրականություն դարձնել:

  • Կիսվել: