շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախցի մարզիկները միջազգային մրցաշարում մրցանակային տեղեր են գրավել

Արցախցի մարզիկները միջազգային մրցաշարում մրցանակային տեղեր են գրավել

Արցախի Ուլտիմաքս ՄՄԱ ասոցիացիայի մարզիկները հունիսի 18-19-ը մասնակցել են ՀՀ Էջմիածին քաղաքի Համլետ Պատույանի անվան մարզադպրոցում կազմակերպված խառը մենամարտերի միջազգային մրցաշարին և մրցանակային տեղեր գրավել:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Արցախի Ուլտիմաքս ՄՄԱ ասոցիացիայի փոխնախագահ Գևորգ Սարդարյանը՝ հավելելով, որ մրցաշարը կազմակերպվել էր K-1 Համաշխարհային սիրողական ֆեդերացիայի և K-1 Հայաստանի ազգային սիրողական ֆեդերացիայի կողմից։

«Մրցաշարին մասնակցում էին 22 արցախցի մարզիկներ՝ մարզիչ Արմեն Հայրապետյանի գլխավորությամբ։ Նրանցից ինը մարզիկ գրավել է մրցանակային 1-ին, իսկ 13-ը՝ 2-րդ հորիզոնականը»,-ասել է Գ. Սարդարյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ առաջիկայում Արցախում սպասվում է մեծ մրցաշար։

  • Կիսվել: