ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախցի կանայք ու երեխաներն ակցիա են անում Գերմանիայի դեսպանատան մոտ

Արցախցի կանայք ու երեխաներն ակցիա են անում Գերմանիայի դեսպանատան մոտ

Արցախցի կանայք ու երեխաները շարունակում են բողոքի գործողություններն օտարերկրյա դեսպանատների և միջազգային կառույցների ներկայացուցչությունների մոտ։ Այսօր ակցիա է տեղի ունենում Գերմանիայի դեսպանատան մոտ։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Գերմանիայի դեսպանը հանդիպի իրենց, լսի իրենց պատմությունները և վերցնի նամակը։ Գերմանիան պետք է պատասխանի, թե ինչու որպես ԵՄ ու ՆԱՏՕ-ի անդամ քայլեր չի ձեռնարկում Թուրքիայի և Ադրբեջանի բարբարոսությունները կանխելու համար։

«Մենք այստեղ ենք՝ պահանջելու, որ դեսպանը լսի մեր դժոխային պատմությունները, որոնք տևում են արդեն 40 օր, մեզ պատասխան տա, թե ինչու որպես ԵՄ անդամ, որպես ՄԱԿ-ի անդամ, ոչ մի քայլ չեն ձեռնարկում Թուրքիայի և Ադրբեջանի բարբարոսությունները կանխելու համար: Եթե չկանխեք այն ցեղասպանությունը, որ կատարվում է հայերի դեմ, հաջորդը լինելու եք դուք, մի կասկածեք: Թուրքական և ադրբեջանական սփյուռքը, որ գտնվում է Գերմանիայում, ձեզ կենդանի չի թողնելու, հանգստություն չեն տալու և մի կասկածեք դրանում, այն, ինչ կատարվում է Ավստրիայում և Ֆրանսիայում, նույնը կկատարվի Գերմանիայում, արթնացեք»,- նշեց ակցիայի մասնակից Իրինա Սաֆարյանը:

  • Կիսվել: