ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախահայության անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ զորախումբն է. Աղաջանյան

Արցախահայության անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ զորախումբն է. Աղաջանյան

Արցախահայության անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ զորախումբն է։ Այս մասին  ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն հարցին, թե արդյո՞ք իշխանույթունը հրաժարվում է արցախահայության անվտանգության երաշխավորի դերից։

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ինչպես նաև պատերազմի արդյունքում, ու հետևանքով ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի է ուրվագծվել, որտեղ նրանք տեղակայվել են»,–ասաց Աղաջանյանը։

Աղաջանյանը նշեց, որ իրենց դիրքորոշումներն ուղիղ նպատակ ունեն հնարավորինս ամրացնել Արցախի շուրջ անվտանգության միջավայրը և արցախահայության անվտանգությունը։

  • Կիսվել: