շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը Վարդան Օսկանյանին և Արա Այվազյանին ԱՀ արտաքին գործերի գերատեսչությունը ղեկավարելու առաջարկ չի արել. Խոսնակ

Արայիկ Հարությունյանը Վարդան Օսկանյանին և Արա Այվազյանին ԱՀ արտաքին գործերի գերատեսչությունը ղեկավարելու առաջարկ չի արել. Խոսնակ

 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Վարդան Օսկանյանին և Արա Այվազյանին ԱՀ արտաքին գործերի գերատեսչությունը ղեկավարելու առաջարկ չի արել:

Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ԱՀ մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը:

«Դավիթ Բաբայանը շարունակում է կատարել ԱԳ նախարարի լիազորությունները՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Ամենայն հարգանքով վերաբերվելով պարոնայք Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի դիվանագիտական փորձին` նշեմ, որ ԱՀ արտաքին գործերի գերատեսչությունը ղեկավարելու առաջարկ ԱՀ Նախագահը նրանց չի արել և նման հարց այս պահին օրակարգում չկա։ Երբ հստակ որոշում կայացվի, ինչպես ԱԳ, այնպես էլ մյուս նախարարների նշանակումների վերաբերյալ հրամանագրերը կհրապարակվեն»,- նշեց Ավանեսյանը:

  • Կիսվել: