երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանը թվարկել է այն ուլտիմատումները, որոնք Բաքուն դնում է Արցախի առաջ բանակցություններ սկսելու պարագայում և բացատրել, ինչու է հրաժարվում բանակցելուց

Արայիկ Հարությունյանը թվարկել է այն ուլտիմատումները, որոնք Բաքուն դնում է Արցախի առաջ բանակցություններ սկսելու պարագայում և բացատրել, ինչու է հրաժարվում բանակցելուց

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ նշել է, որ բանակցությունները արդյունք չեն տալիս, Բաքուն մի օրակարգ է առաջ քաշում՝ ինտեգրացիա, և այս ֆոնին Արցախի իշխանությունները երկու բան ունեն անելու՝ ինքնապաշտպանություն և դիմադրողականության բարձրացում։

Նա նաև թվարկել է այն ուլտիմատումները, որոնք Բաքուն դնում է Արցախի առաջ բանակցություններ սկսելու պարագայում։

«Ադրբեջանը մեզ ասում է՝ առաջին կետ՝ պաշտպանության բանակը լուծարեք։ Պիտի լուծարենք, հետո գնանք հանդիպման։ Հերթականությունն ասեմ՝ գնում եք հայտարարում՝ բանակը լուծարում եք, պետական կառավարման համակարգը լուծարում եք։ Հազիվ ստեղծում են համայնքային ընտրությունների մեխանիզմ, որից հետո գազը կտան, հոսանքը կտան և ճանապարհով կթողնեն գնալ-գալ։ Եվ պարզ է, թե ինչպես են թողնելու՝ որպես Ադրբեջանի քաղաքացի։ Ես դեմ չեմ բանակցություններին, ես դեմ չեմ հանդիպուներին։ Ամենաշատ կողմը ես եմ եղել և ամենաշատ հանդիպումները ես եմ իրականացրել։ Մենք պիտի գիտակցենք, որ ունենալու ենք խնդիրներ, հաղթահարելի է այդ ամենը, ժողովո՛ւրդ, երկու բան ունենք անելու՝ ինքնապաշտպանություն և դիմադրողականության բարձրացում։ Այդ առումով ի՞նչ ենք արել և ի՞նչ պիտի անենք, եթե ցանկություն լինի՝ առանձին կքննարկենք», - ասել է Արցախի նախագահը։

  • Կիսվել: