հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Արայիկ Հարությունյանը մասնակցել է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ կազմավորման 30-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը

Արայիկ Հարությունյանը մասնակցել է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ կազմավորման 30-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կազմավորման 30-ամյակի, ինչպես նաև փրկարար ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված համալիրի տարածքում կանգնեցված խաչքար-հուշարձանին:

Իր ելույթում նախագահ Հարությունյանը նշել է, որ փրկարար ծառայության անձնակազմն այս տարիների ընթացքում անձնուրացությամբ է կատարել իր առջև դրված խնդիրները, ինչը միմիայն դրվատանքի է արժանի: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ իշխանությունները շարունակելու են գործադրել բոլոր ջանքերը ծառայության հնարավորությունների ընդլայնման ու արդիականացման, ինչպես նաև աշխատակիցների սոցիալ-տնտեսական կարիքների լուծման ուղղությամբ:

Օրվա առթիվ Հանրապետության նախագահը ԱԻՊԾ մի շարք ծառայողների կոչումներ ու մեդալներ է շնորհել:

  • Կիսվել: