կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը չի պատրաստվում լքել Արցախը, նման լուրեր տարածողները սպասարկում են թշնամու օրակարգը

Արայիկ Հարությունյանը չի պատրաստվում լքել Արցախը, նման լուրեր տարածողները սպասարկում են թշնամու օրակարգը

Համացանցում և մամուլում տարածված լուրերն առ այն, թե իբր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է տարհանել իր դստերն ու կնոջը, հետագայում ինքն էլ լքել Արցախը, չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին InfoPort.am-ին հայտնեցին Արցախի նախագահականից։

«Դա ամբողջովին հերուրանք է, իսկ նման լուրեր տարածողները ուղղակի սպասարկում են թշմամու օրակարգը՝ փորձելով խուճապ ու անկումային տրամադրություններ տարածել ժողովրդի մեջ՝ կոտրելով դիմադրողականության ռեսուրսները»,- փոխանցեցին աշխատակազմից։

  • Կիսվել: