երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Արայիկ Հարությունյանը, Արմեն Աբազյանն ու Ռուստամ Մուրադովը հանդիպել են Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ

Արայիկ Հարությունյանը, Արմեն Աբազյանն ու Ռուստամ Մուրադովը հանդիպել են Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն գնդապետ Արմեն Աբազյանի և Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ -լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
 
«Քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար այլ հարցեր: Քննարկում է եղել նաև 90-ականների պատերազմի ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրերին վերաբերող հարցեր»,- հավելել է Ավանեսյանը:
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: