չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանն ընդունել է Կապանի համայնքի ղեկավարԳևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությանը

Արայիկ Հարությունյանն ընդունել է Կապանի համայնքի ղեկավարԳևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 17-ին ընդունել է Կապանի համայնքի ղեկավարԳևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, բարձր գնահատելով Մայր Հայրենիքի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը՝ երկրի ղեկավարն այդ համատեքստում հատուկ նշանակության է արժանացրել համայնքների միջև կապերի ամրապնդումն ու Կապանի համայնքի ղեկավարի` այդ ուղղությամբ ցուցաբերած նախաձեռնողականությունը:
 
Նախագահ Հարությունյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ այդ հարաբերությունները ուղեկցվեն կրթական, մարզամշակութային և հայրենաճանաչության տարբեր միջոցառումներով:

Շնորհակալություն հայտնելով Հանրապետության նախագահին ջերմ ընդունելության համար՝ Կապանի քաղաքապետը վստահեցրել է, որ մի շարք ծրագրերի շուրջ փոխգործակցության համար Ստեփանակերտի քաղաքապետի հետ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ:
 
Հանդիպմանը մասնակցում էին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

  • Կիսվել: