շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի նախագահի հնարավոր հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. խոսնակ

Արցախի նախագահի հնարավոր հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. խոսնակ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում նշեց ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանիսյանը:

Ավանիսյանը շեշտեց, որ Արայիկ Հարությունյանը պատերազմից հետո մեկ անգամ չի ասել, որ պատրաստ է հրաժարական տալ, բայց միայն այն ժամանակ, երբ Արցախում հնարավոր կլինի անց կացնել նախագահական  ընտրություններ: "Սյս պահին այդ հայտարարությանը ավելացնելու բան չկա",- պարզաբանեց Ավանեսյանը: 

Հավելեք, որ Հարությունյանը հենց այս պահին էլ շարունակում է իր առօրյա գրաֆիկով աշխատանքը` քիչ առաջ նրա գլխավորությամբ տեղի ունեցավ քաղաքաշինության ոլորտին առնչվող խորհրդակցություն: 

Նշենք՝ մամուլում լուրեր էին տարածվել առ այն, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ իբրև թև օրեր առաջ պատրաստակամություն է հայտնել հրաժարական տալու, իսկ ընդդիմությունը այդ պաշտոնին առաջադրելու է ԱՀ պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի թեկնածությունը։

  • Կիսվել: