ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի համար ցմահ ազատազրկում, մյուսմերի համար 16-20 տարի. Ադրբեջանի դատախազության պահանջը

Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի համար ցմահ ազատազրկում, մյուսմերի համար 16-20 տարի. Ադրբեջանի դատախազության պահանջը

Բաքվի դատարանում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով դատական ֆարսը։

Ադրբեջանի դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ՊՆ նախկին ղեկավար Լևոն Մնացականյանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար և Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանի համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատախազը 20 տարվա ազատազրկում է պահանջել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, Մադաթ Բաբայանի, Մելիքսեթ Փաշայանի համար:

Գարիկ Մարտիրոսյանի համար դատախազը պահանջել է 19, Դավիթ Ալավերդյանի համար՝ 18, Լևոն Բալայանի համար՝ 17, Վասիլի Բեգլարյանի, Գուրգեն Ստեփանյանի ու Էրիկ Ղազարյանի համար՝ 16 տարի:

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։

Նշենք նաև, որ դատարանի առաջ կանգնած է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

  • Կիսվել: