ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ապրենք, որ ապրեցնենք». Ստեփանակերտում բացվել է Արև Պետրոսյանի անհատական ցուցահանդեսը (լուսանկարներ)

«Ապրենք, որ ապրեցնենք». Ստեփանակերտում բացվել է Արև Պետրոսյանի անհատական ցուցահանդեսը (լուսանկարներ)

Այսօր՝ մայիսի 31-ին, Ստեփանակերտի պատկերասրահում տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր նկարչուհի Արև Պետրոսյանի «Ապրենք, որ ապրեցնենք» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը։

«Արցախպրես»֊ի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը, ով շնորհավորեց նկարչուհուն ցուցահանդեսի կազմակերպման կապակցությամբ և Ստեփանակերտի պատկերասրահի տնօրինության կողմից պարգևատրեց շնորհակալագրով։
 Բնութագրությունը հասանալի չէ
Այնուհետև շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցավ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և բոլորի անունից ուրախություն հայտնեց, որ նկարչուհին այսօր Արցախում է և իր ցուցահանդեսը կազմակերպում է Ստեփանակերտում։
 Բնութագրությունը հասանալի չէ
Մեզ հետ զրույցում Ա.Պետրոսյանը կարևորեց նախաձեռնությունը հենց Ստեփանակերտում կյանքի կոչելը՝ համարելով, որ Արցախն այս օրերին առավել շատ ունի ուշադրության ու հոգատարության կարիք։
 
«Ծրագիրս ընտրված է՝ «Ապրենք, որ ապրեցնենք», քանի որ այն կյանքի կոչ է, որը միտված է կյանքի շարունակությանը, այսինքն մենք, ի հեճուկս մեր թշնամիների, պետք է շարունակենք ապրել, կարողանանք մեր ունեցածով, մեր ուժով, մեր ոգեշնչվածությամբ ամենքս մեր ոլորտում ապրեցնել։ Պապերից ժառանգածը մենք պարտավոր ենք փոխանցել սերունդներին. ես այդ առաքելությամբ եմ այսօր այստեղ։ Ցուցահանդեսին զուգահեռ՝ կազմակերպվեց նաև բարեգործական ակցիա, որն ունի «բարու շղթա» խորագիրը։ Հարյուր մանրանկար պետք է վաճառվի, և ամբողջ հասույթը կուղղվի Ստեփանակերտի Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի համար գույքի գնմանը»,- մեզ հետ զրույցում ասել է Արև Պետրոսյանը՝ հույս հայտնելով, որ աշխարհի բոլոր իր ընկերները կմիանան բարու շղթային, և համատեղ ուժերով կկարողանան կրթության ոլորտում միգուցե չնչին, բայց կարևոր փոփոխություն անել։
Բնութագրությունը հասանալի չէ
 
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: