երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անհանգստանում եմ Դավիթ Բաբայանի կյանքի համար․ Շուշիի փոխարեն պետք է Լաչին գնար․ Լապշին

Անհանգստանում եմ Դավիթ Բաբայանի կյանքի համար․ Շուշիի փոխարեն պետք է Լաչին գնար․ Լապշին

Անհանգստանում եմ Արցախի նախագահի խորհրդական, Արցախի ԱԳՆ նախկին ղեկավար Դավիթ Բաբայանի կյանքի համար։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը․

«Մյուս արցախցիներին վտանգի տակ չդնելու համար Շուշիում ադրբեջանցիներին հանձնվելու նրա հուզական որոշումը հարգանքի է արժանի։ Դավիթ Բաբայանն ամենաանվնասն է ադրբեջանական վրեժխնդրության տեսանկյունից։ Բաբայանը բնիկ ստեփանակերտցի է, ոչ զինվորական է, ոչ ՄԻԱՑՈՒՄ-ի գաղափարախոս, ոչ քաղաքական գործիչ։ Նա պատմաբան է, գիտության մարդ, համալսարանի ուսուցիչ և լրագրող։ Նույնիսկ նրա գրքերը հեռու են քաղաքականությունից, դրանք Հարավային Կովկասի աշխարհագրության ու հիդրոագրաֆիայի մասին են։

Եթե ես նրա հետ շփվելու հնարավորություն ունենայի, խորհուրդ կտայի գնալ Լաչին, այլ ոչ թե Շուշի, որպեսզի եթե ձերբակալեն, դա լինի սկանդալով ու հարյուրավոր վկաների աչքի առաջ։ Սա կտրուկ կթանկացնի նրա կյանքի գինը, մինչդեռ Շուշիում, առանց վկաների, ադրբեջանցիները կարող են սպանել նրան ու ասել՝ նա մեզ մոտ չի եկել, մենք ոչինչ չգիտենք։

Ընկերնե՛ր, այս պահին ոչ ոք չգիտի, թե որտեղ է Դավիթ Բաբայանը, և ո՞ղջ է արդյոք նա (լավագույնի հույս ունեմ), եկեք չմոռանանք այս արժանի մարդու մասին, և որտեղ հնարավոր է նրա հարցը բարձրացնենք։

Անձամբ ես այսուհետ Եվրոպայում և ԱՄՆ-ում բոլոր հանդիպումներին անընդհատ հիշեցնելու եմ Դավիթ Բաբայանի, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի առևանգման մասին»։

  • Կիսվել: