Անցած մեկ օրվա ընթացքում Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում առաջադրանքների կատարումը։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
Նշվում է, որ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
՛՛Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։
Խաղաղապահները անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով շարունակում են փոխգործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում: