ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ամփոփվել են Ստեփանակերտում կայացած ձյուդոյի բաց առաջնության արդյունքները

Ամփոփվել են Ստեփանակերտում կայացած ձյուդոյի բաց առաջնության արդյունքները

Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Արցախի Ձյուդոյի ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 11-12-ը Ստեփանակերտի Արմեն Բալասանյանի անվան համար 5 դպրոցում կազմակերպվել է ձյուդոյի բաց առաջնություն:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության և ՀՀ վաստակավոր մարզիչ, Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Իվան Ազիզբեկյանն տեղեկացրեց,որ առաջնությանը մասնակցել է շուրջ 60 մարզիկ՝ տարբեր քաշային կարգերում:

«Ուժերն են չափել Լևոն Հայրապետյանի անվան Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական դպրոցի, Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի, Ձյուդոյի ֆեդերացիայի և «Ադամյան» սամբոյի ակումբի սաներ։ Առաջնությունը կազմակերպվել է փորձի ձեռքբերման, մեր մարզիկների կարողությունների բարձրացման և կատարելագործման նպատակով»,-ասել է Ի. Ազիզբեկյանը՝ բարձր գնահատելով մարզիկների ցուցադրած մրցախաղերը:

Ձյուդոյի բաց առաջնության մասնակից Ալեքսեյ Ավանեսյանը հաղթել է, գոտեմարտելով 66 կիլոգրամ քաշային կարգում՝ արժանանալով գավաթի,պատվոգրի ու թանկարժեք նվերի:

«Այս հաղթանակը հեշտ չի տրվել. սպորտաձևով զբաղվում եմ արդեն երկար տարիներ: Այն հմտությունները, որոնք ձեռք եմ բերել բազմամյա պարապմունքների ընթացքում, կիրառեցի այսօր և հաղթեցի»,-ասել է Ա. Ավանեսյանը:

Առաջնության մրցանակային երեք տեղերը գրաված մարզիկները արժանացել են գավաթների, պատվոգրերի ու թանկարժեք նվերների:

 

  • Կիսվել: