կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
ԱՄՆ-ը պետք է շարունակի ճնշում գործադրել, որպեսզի միջանցքը բացվի․ ԱՄՆ սենատոր

ԱՄՆ-ը պետք է շարունակի ճնշում գործադրել, որպեսզի միջանցքը բացվի․ ԱՄՆ սենատոր

Սենատոր, ԱՄՆ Սենատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ. Ջեք Ռիդը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը։
 «Արգելելով Լաչինի միջանցքով ելումուտի և, ըստ տեղեկությունների, բնական գազի մատակարարման դադարեցմամբ, Ադրբեջանը անընդունելի և անհիմն մարդասիրական ռիսկեր է ստեղծում Արցախի ժողովրդի համար։ ԱՄՆ-ը պետք է շարունակի ճնշում գործադրել, որպեսզի մուտքը վերականգնվի և բանակցությունները վերսկսվեն»,- գրել է նա։

  • Կիսվել: