ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ամեն մեկն իր պատմությունն ունի. արցախյան գորգերը փրկվել են պատերազմից ու հասել Երևան

Ամեն մեկն իր պատմությունն ունի. արցախյան գորգերը փրկվել են պատերազմից ու հասել Երևան

Շուշիի թանգարանում ցուցադրվող արցախյան բոլոր գորգերը հավաքվել են գյուղեգյուղ, տնետուն ընկնելով և դրանք գնելով։ ԽՍՀՄ ժամանակներում ադրբեջանցիները գնում էին արցախյան հին գորգերը և Բաքվում դրանք ցուցադրում որպես ադրբեջանական, գրում է armeniasputnik.am-ը:

Շուշիի գորգերի թանգարանից պատերազմի ընթացքում մեծ դժվարությամբ դուրս բերած արցախյան գորգերի հավաքածուն այժմ ցուցադրվում է Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

Քանակական առումով փրկվել է հավաքածուի 2/3-րդը, սակայն, Շուշիի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի խոսքով, որակական առումով` 90 տոկոսից ավելին տարհանել են։

«Երկու շենք ունեինք Շուշիում` թանգարանը և ֆոնդը. թանգարանում եղած ողջ հավաքածուն` 160 ամենաարժեքավոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպես էլ մնացել է այնտեղ»,–ասել է Ասծատրյանը։ Դրանց մեջ նաև 17–րդ դարին պատկանող գորգ կա։

Արցախյան ամեն գորգ իր պատմությունն ունի։ Դրանց մեջ որպես սիմվոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Մեղուները մայրիշխանություն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախյան գորգերում մեղուներին զուգահեռ նաև արու թռչուններն են «ներկա», իսկ սա ներդաշնակություն է խորհրդանշում։

  • Կիսվել: