ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ալիևը կրկին հոխորտացել է հայկական հողերի վերաբերյալ

Ալիևը կրկին հոխորտացել է հայկական հողերի վերաբերյալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հոխորտացել է հայկական հողերի, մասնավորապես՝ Արցախի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ն՝ ելույթ ունենալով Բաքվում Թյուրքական խորհրդի VII գագաթնաժողովում՝ Ալիևը դարձյալ հայտարարել է, որ Արցախը «մաքուր ադրբեջանական տարածք է, որը պետք է վերադարձվի»: Նա նաև մեղադրել է հայկական կողմին «մշակութային հուշարձանների ոչնչացման, միլիոնավոր գաղթականների առկայության, ղարաբաղյան խնդրի չկարգավորված լինելու համար», որը, նրա խոսքերով, պետք է կարգավորվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Ալիևնին դուր չի եկել անգամ այն, որ Հայաստանը փորձում է սերտորեն համագործակցել մուսուլմանական երկրների հետ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: