երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ Շուշիի շրջանային դատարանի նախագահի նշանակման մասին

Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ Շուշիի շրջանային դատարանի նախագահի նշանակման մասին

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դատական համակարգում նոր նշանակումներ անելու վերաբերյալ մի շարք հրամանագրեր է ստորագրել։

Ստորագրված փաստաթղթերի թվում է նաև Շուշիի շրջանային դատարանի նախագահի նշանակման մասին հրամանագիրը։

Ալիևի հրամանագրով 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Շուշիում դատարանի նախագահ է նշանակվել Սարդար Մեհրալիևը։ Մինչ օրս նա Բաքվի Խաթաիի շրջանային դատարանի դատավորներից մեկն էր։

 

  • Կիսվել: