շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ալիևն օկուպացված Ստեփանակերտում լուսանկարվել է Արցախի Հանրապետության զինանշանի ներքո

Ալիևն օկուպացված Ստեփանակերտում լուսանկարվել է Արցախի Հանրապետության զինանշանի ներքո

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք՝ Ստեփանակերտ, որտեղ այցելել է կառավարական շենքեր,  լուսանկարվել է Արցախի զինանշանի կողքին:

Համապատասխան լուսանկարը տարածել են ադրբեջանական թելեգրամյան ալիքները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալիևը Ստեփանակերտում որտեղ բարձրացրել է Ադրբեջանի պետական դրոշը և ելույթ է ունեցել: 

 

Հայտնի է, որ օկուպացված Ստեփանակերտում՝ Արցախի նախագահի նստավայրի շենքի վրա, տեղադրվել է Ադրբեջանի զինանշանը:

 

Բացի այդ, Ալիևն օկուպացված Մարտակերտ քաղաքում, Սարսանգի ջրամբարի տարածքում, Իվանյանում, Ասկերանում բարձրացրել է Ադրբեջանի դրոշները:

 

  • Կիսվել: