կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալիևն իր ամեն քայլով ապացուցում է, որ մենք իրավացի ենք. դուք գոնե հիմա հասկանո՞ւմ եք. Արցախի ՄԻՊ

Ալիևն իր ամեն քայլով ապացուցում է, որ մենք իրավացի ենք. դուք գոնե հիմա հասկանո՞ւմ եք. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ալիևն իր ամեն քայլով ապացուցում է, որ մենք իրավացի ենք՝ հայտարարելով, որ ադրբեջանական իշխանության ներքո Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու որևէ միջոց չկա։

«Մենք հայտարարեցինք, որ ադրբեջանական իշխանության ներքո, հայատյացությամբ սնվող Ալիևի ստեղծած հասարակության մեջ Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու որևէ միջոց չկա։ Ալիևն իր ամեն քայլով ապացուցում է, որ մենք իրավացի ենք։ Տոյվո Կլաար, Էնթոնի Բլինքեն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, դուք գոնե հիմա հասկանո՞ւմ եք»,-գրել է նա՝ կից ներկայացնելով Ստեփանակերտի հրապարակում Ստեփան Շահումյանի արձանի տապալումն Ադրբեջանի կողմից։

  • Կիսվել: