շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ալիևն Արայիկ Հարությունյանին ՊԱԾ ղեկավարի միջոցով փոխանցում էր, որ հույսը չդնի Մակրոնի, Բայդենի ու Պուտինի վրա. Խանումյան (տեսանյութ)

Ալիևն Արայիկ Հարությունյանին ՊԱԾ ղեկավարի միջոցով փոխանցում էր, որ հույսը չդնի Մակրոնի, Բայդենի ու Պուտինի վրա. Խանումյան (տեսանյութ)

Դեռ իմ՝ նախարար եղած ժամանակ ակտիվ շփում կար Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Օրինակ՝ Արային Հարությունյանը հանդիպում էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայություն տնօրեն Ալի Նագիևի հետ։ Կարմիր Շուկայում են հանդիպել, Մատաղիսում են հանդիպել, Ստեփանակերտում՝ կառավարական ամառանոցում...՛՛:

Ըստ Խանումյանի՝ հանդիպումներից մեկի ժամանակ Նագիևը Հարությունյանին է փոխանցել Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, որ նա հորդորում էր արցախյան կողմին հույսը չդնել այլ երկրների ղեկավարների վրա։

՛՛Ասում էր՝ հույսդ մի դիր Մակրոնի վրա, հույսդ մի դիր Բայդենի վրա, հույսդ մի դիր նույնիսկ Պուտինի վրա։ Այդ բոլոր մարդիկ որևէ ազդեցություն այս հարցում չեն կարող ունենալ։ Արի նստենք, խոսենք, պայմանավորվենք, հարցերը լուծենք ու գնանք առաջ: Փաստորեն, երբ Ալիևն ասում էր, որ ուղերձներ է ուղարկում, իսկ իրենք ոչինչ չէին հասկանում, ուղերձներ չէին, այդ ամենն ուղիղ էր ասվում՛՛,-նշեց նա:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյոք դրանք փաստե՞ր են, Խանումյանը տվեց դրական պատասխան:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: