շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ակրոբատներ Վարդանյան եղբայրները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մանուկներին կրկեսի հեքիաթային աշխարհ կտանեն

Ակրոբատներ Վարդանյան եղբայրները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մանուկներին կրկեսի հեքիաթային աշխարհ կտանեն

Ակրոբատներ Վարդանյան եղբայրները, որոնք լայն ճանաչում ունեն աշխարհում, հանդես կգան Երևանում:

Նրանց ներկայացումները տեղի կունենան սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին ժամը 17:00-ին Շապիտո կրկեսում: Այդ օրերին ակրոբատները կհյուրընկալեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մանուկներին՝ նրանց տանելով կրկեսի հեքիաթային աշխարհ:

Վարդանյան եղբայրներից բացի հետաքրքիր համարներով կներկայանան կրկեսի այլ աստղեր՝ ձեռնածուներ, ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց ակրոբատ, դանակ նետողներ և աճպարարներ։

Ծրագիրը ոչ միայն երեխաներին կհետաքրքրի, այլև մեծահասակներին: Ակրոբատ եղբայրները ստեղծել են բոլոր պայմանները, որ հանդիսատեսը լիովին վայելի յուրօրինակ կրկեսը։

Վարդանյան եղբայրները վեցերորդ անգամ են հանդես գալիս Երևանում: Նրանց ելույթները դիտելու են եկել 44-օրյա պատերազմի մասնակից հերոսների հարազատներ, ընտանիքի անդամներ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներ և սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչներ:

Ներկայացումների ընթացքում ավելի քան 600 հրավիրված հանդիսատես հնարավորություն է ունեցել հիանալ նմանը չունեցող կրկեսային համարներով:

  • Կիսվել: