հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԱԻՊԾ ծառայողները «Որոնողափրկարարական աշխատանքներ լեռնաանտառային տեղանքում» պարապմունք են անցկացրել

ԱԻՊԾ ծառայողները «Որոնողափրկարարական աշխատանքներ լեռնաանտառային տեղանքում» պարապմունք են անցկացրել

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի կարգադրությամբ և ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հրամանով, ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման պահուստային խմբերի ներգրավմամբ անց է կացվել «Որոնողափրկարարական աշխատանքներ՝ լեռնաանտառային տեղանքում» պարապմունք:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, դաշտային ելքերի ուսումնական պարապմունքի նպատակներն են՝
 
Կատարելոգործել անձնակազմի ունակությունները և ստուգել պատրաստության մակարդակը որոնողափրկարարական աշխատանքներում, տուժածին գտնելուց հետո առաջին օգնություն ցուցաբերելու գործում:
 
Ստորաբաժանման անձնակազմի պատրաստությունն իրականացվել է դաշտային պայմաններում՝ բոլոր տեսակի փրկարարական տեխնիկայի և հանդերձանքի օգտագործմամբ:
 
Ծառայության ղեկավար կազմի կողմից մեծ ուշադրություն է դարձվել կարճ ժամանակահատվածում և բարդ իրադրության պայմաններում խնդիրների կատարմանը, գործնական ունակությունների կատարելագործմանը:
Դաշտային ելքի անցկացման վայր է ընտրվել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքին հարակից՝ Լեռնավանի տարածքը:
 
Պարապմունքներն ու վարժանքներն անց են կացվել համաձայն ղեկավար փաստաթղթերի պահանջների, խստագույնս պահպանելով անվտանգության կանոնները:
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են, զինվորական համազգեստ և դրսումը-ի նկարն է
 
Դաշտային ելքին ընդգրկվել են ԱԱՀՍ անձակազմը՝ համապատասխան տեխնիկական ու կապի միջոցներով, մարտական պատրաստոթյան և առօրյա կենցաղային գործունեությունն ապահովելու նյութական միջոցներով:
Դաշտային ելքի պարապմունքները կշարունակվի մինչև հունիսի 10-ը:

  • Կիսվել: