շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ պետնախարարը քննադատել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարի այցը Բաքու՝ ադրբեջանական զինուժի՝ Արցախ ներխուժման ֆոնին

ԱՀ պետնախարարը քննադատել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարի այցը Բաքու՝ ադրբեջանական զինուժի՝ Արցախ ներխուժման ֆոնին

ԱՀ պետնախարար արտակ Բեգլարյանն անդրադարձել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի այցին Բաքու, որի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Արցախյան հարցին:

Այս առնչությամբ նա, մասնավորապես, գրել է. ՛՛Ի՞նչ կապ ունի Մեծ Բրիտանիան Արցախի ու ՌԴ անվտանգային երաշխիքների դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետ...

Այս օրերին, երբ Ադրբեջանը հերթական անգամ բռնազավթում է Արցախի բնակավայր ու ռազմավարական նշանակության բարձունք, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը այցելում է Բաքու, իսկ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկում են ղարաբաղյան հակամարտությունը: Բրիտանական բացահայտ աջակցությունը Ադրբեջանին տեսել ենք 2020թ. ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ:

Հիմա էլ, Փառուխի ու Քարագլխի օկուպացիայի պայմաններում, Մեծ Բրիտանիան չի էլ թաքցնում իր ռազմավարական աջակցությունը, իսկ թե վարագույրներից այն կողմ ինչ ծավալի ու տեսակի իրական աջակցություն է տրվում, կարող ենք միայն գուշակել: Դա կատարվում է և՛ ադրբեջանա-թուրքական տանդեմի դիրքերը տարածաշրջանում ամրացնելու, և՛ հատկապես հիմա Ռուսաստանի կենսական շահերին հարվածելու նպատակով, ինչի հետևանքով ոտնատակ են տրվում Արցախի բնիկ ժողովրդի կյանքն ու անվտանգությունը:

Իսկ Արևմուտքի կողմից «գովերգվող» մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ամենևին կարևոր չեն աշխարհաքաղաքական այսպիսի կեղտոտ խաղերում՛՛: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: